Ապաստարանների կառուցում
«Հայրենասեր»-ը նախաձեռնել է ապաստարանների ստեղծման ծրագիր Արցախում։ Առաջին ապաստարանը «Հայրենասեր»-ը կառուցեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Ապաստարանի հովանավորությունն ամբողջությամբ ֆինանսավորեց Լոս Անջելեսում գործող «Հայրենիքիս» խումբը։
Այրված տան նկարները
Հերիկի նորակառույց դպրոցի բացման արարողությունը (տեսանյութ)
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Քաշաթաղի Հերիկ համայնքի նորակառույց դպրոցի պաշտոնական բացումը: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցը կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը: Բացման հանդիսավոր արարողությանը ի թիվս այլ հյուրերի ներկա է եղել նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ՏԵՍՏ
«Հայրենասեր»-ը կառուցում է Քաշաթաղի Հերիկ գյուղի դպրոցը (տեսանյութ)
Ո՞ր հայ երեխայի դպրոցն եք հանձնում թշնամուն
Ժամը հինգն անց դուրս ենք գալիս դպրոցից․ ուսումնական հաստատություններում ընդունված ժամերից երկար մնալ միշտ սիրել եմ․ այնպիսի զգացողություն է, թե այդ ժամերին ավելի լավ եմ գիտելիք ստանում ու տալիս։ Ուսանող տարիներիս միշտ մինչև երեկո էի մնում ընթերցասրահում։ Հիմա, երբ որ Քարվաճառում դասերից հետո երեխաների հետ անգլերեն եմ պարապում, պարապունքները ժամը հինգին, հինգ անց ենք վերջացնում։
Պարապունքից հետո մի հաճելի հոգնությամբ երեխաների հետ քայլում եմ դեպի տուն։ Երեխաների հետ աշխատելուց հետո հոգնածությունը լուսավոր է, չի տապալում, այլ ուժ է տալիս՝ հաջորդ օրվա համար․ քանի որ երեխաների հետ աշխատելը հենց հաջորդ օրվա գաղափարն է։
Քայլում ենք դեպի վեր, ու հերթով հրաժեշտ եմ տալիս երեխաներին․ մեր տունն ամենահեռուն է։ Ճանապարհին երկու նոր կառուցվող տուն ենք տեսնում․ երեխաներն ասում են, թե ում տներն են ու հետն էլ ուրախություն արտահայտում․ թող շատ կառուցվեն տներ, թող բոլոր ավերակները տներ դառնան։
Ֆրեզնո քաղաքի հայ բժիշկները ծանոթացել են Քաշաթաղի շրջանի առողջապահական խնդիրներին (տեսանյութ)
«Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրներ Ստեփան Սարգսյանի և Նելլի-Շուշի Մարտիրոսյանի ուշադրությունը Քաշաթաղի շրջանի խնդիրներին ակնառու է դպրոցաշինության ծրագրերի իրականացմամբ։
«Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ նախորդ տարի սեպտեմբերին վերաբացվեց Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի համայնքի հիմնանորոգված դպրոցը, իսկ արդեն այս տարի՝ Վուրգավանի հիմնանորոգված դպրոցը։ Ծրագիրը շարունակական է։
Սակայն, կազմակերպությունը միայն դպրոցաշինությամբ չի սահմանափակվում։
«Հայրենասեր»-ը «Բարև, ես եմ» հաղորդման եթերում
«Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը և Նելլի Մարտիրոսյանը հյուրընկալվել են «Արարատ» հեռուստաընկերության «Բարև, ես եմ» հաղորդաշարի տաղավարում և պատմում են «Հայրենասեր»-ի, իրականացված և ապագա ծրագրերի, ինչպես նաև` անձնական նպատակների մասին։
Առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը Վուրգավանում (տեսանյութ)
Սեպտեմբերի 5֊ին իսկական տոն էր ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում․ այդ օրը գյուղում վերաբացվեց «Հայրենասեր» կազմակերպության կողմից հիմնովին վերակառուցված առաջնային ենթակառուցվածքների համալիրը։ Հիշեցնենք, որ համալիրն իր մեջ ընդգրկում է հիմնովին վերակառուցված դպրոցը, ինչպես նաև նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։Այո՛, սիրելի հայրենասերներ, Վուրգավանի հրաշքը տեղի ունեցավ, և դրա համար շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենասեր նվիրատուներին։
Դիտեք բացման արարողության մասին պատմող տեսանյութը․ ուրախանանք վուրգավանցիների հետ ու նրանց համար։
Վուրգավանում ընթացող շինարարության ընթացքի մասին
Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում մեծ թափով ընթանում են անհրաժեշտ ենթակառուցվածքների համալիրի շինարարական աշխատանքները: Համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոց նոր մարզադահլիճով, նոր կառուցված բուժկետ և համայնքապետարան: Մանրամասներին ծանոթացեք ներկայացվող տեսանյութում:
Վուրգավանի շինարարությունը բուռն ընթացքի մեջ է
Սիրելի հայրենասերներ,
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի առաջնային ենթակառուցվածքների համալիրի շինարարությունը բուռն ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ «Հայրենասեր» կազմակերպությունն այս տարի Վուրգավան գյուղում վերակառուցում է դպրոցը, կառուցում է մինչ այժմ գոյություն չունեցող բուժկետ և համայնքապետարան։
Գյուղում այժմ մեծ ոգևորություն է տիրում․ չէ՞ որ այս շինարարությունը վաղվա օր ու հույս է նվիրում վուրգավանցուն։
Ավելին
«Հայրենասեր»-ի հիմնադիրները «Յուէսարմենիա»-ի (USArmenia) եթերում
«Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը և Նելլի Շուշի Մարտիրոսյանը Լոս Անջելեսի «Յուէսարմենիա» (USArmenia) հեռուստաընկերության «Համահայկական առավոտ» հաղորդման եթերում պատմում են Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայքնում անցյալ տարի իրականացրած ծրագրից,երբ հիմնովին վերակառուցվեց գյուղի դպրոցի շենքը, ներկայացնում են Վուրգավան գյուղում այս տարի իրականացվելիք ծրագրերը, որտեղ կկառուցվի բուժկետ, գյուղապետարան և մարզադահլիճ, հիմնովին կվերակառուցվի դպրոցը, ինչպես նաև խոսում են իրենց անձնական նպատակների մասին։
«Հայրենասեր»-ը կկառուցի առաջնային ենթակառուցվածքներ Քաշաթաղի Վուրգավան գյուղում
2014 թ. ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը հիմնովին վերակառուցեց Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցը: Տեղեկացնենք, որ Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Քաշաթաղի շրջանի շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։ Ավելին
Լեռնահովիտի դպրոցի բացումը (լրատվական տեսանյութ)
Լեռնահովիտի դպրոցի վերակառուցման մասին
Վերակառուցե՛նք Լեռնահովիտի դպրոցը
Շահեն Մեղրյան, Քաշաթաղի դպրոցների մասին
Մի քարտեզի պատմություն
Գլենդելում գործող «Պերճ» գրատունն այն վայրն է, որտեղից ես կատարում եմ իմ գրեթե բոլոր նվերների ու հայատառ բացիկների գնումները: Պարոն Պերճը` ում պատկանում է այս գրատունը, միշտ սիրալիր ընդունում է ինձ, հետաքրքրությամբ լսում Հայաստանի ազատագրված տարածքի հետ կապված իմ պատմությունները, այնուհետեւ օգնում ինձ կատարել համապատասխան գնումներ ու ճանապարհում:
Ամեն անգամ «Պերճ» գրատուն գնալիս մանկան պես ուրախանում եմ, քանի որ սրտիս հոգեհարազատ բազմազան ապրանքներ եմ տեսնում. մեկի վրա՝ եռագույնը, մյուսի վրա՝ Հայաստանի զինանշանը, երրորդի վրա՝ հայոց այբուբենը եւ այդպես շարունակ: Սակայն «Պերճ» գրատանը կա մի բան, որն իմ մեջ միշտ ընդվզում է ծնում: Խոսքս Հայաստանի սխալ քարտեզի մասին է: Երբեք չեմ հոգնել կամ դադարել բողոքել քարտեզի սխալ սահմանագծից, եւ գրեթե ամեն անգամ նշել եմ, որ գրատան պատին, այն էլ երկու տարբեր տեղերում, փակցված է Հայաստանի սխալ քարտեզը: Ի դեպ, երբ ասում եմ Հայաստան ի նկատի ունեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունները:
«Հայրենասեր»-ի 2014 թվականի օրացույցի և կազմակերպության ծրագրերի մասին
Դպրոցի վերակառուցման ծրագիր
Քաշաթաղի շրջանում
Սիրելի հայրենասեր,
Շարունակելով «Հայրենասեր»-ի նախորդ տարիների ուղեգիծը՝ այս տարի ևս մեր գործունեության կիզակետում է լինելու Հայաստանի ազատագրված տարածքը։ 2014 թվականին «Հայրենասեր»-ն իր թիրախում է առնելու շրջանների ենթակառուցվածքային կարիքները՝ կենտրոնացնելով կազմակերպության միջոցները Քաշաթաղի շրջանում դպրոցի վերակառուցման ծրագրի վրա, որի նախագիծը կներկայացվի տարվա առաջին ամիսներին։
Քաշաթաղի դպրոցների շենքերը բարվոք վիճակում չեն, մինչդեռ ազատագրված շրջաններում դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ վերաբնակեցվող բնակավայրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման աղբյուր ու գրավական։ Եթե լինի դպրոց, ապա աշխատավարձերի և պետական այլ միջոցների մուտքը բնակավայր կապահովագրի վերաբնակեցվող գյուղի ապագան՝ նպաստելով նաև արտագաղթի կանխմանը։
Ավելին
Կարևորագույն գրքի շնորհանդես Գլենդեյլում
Գլենդեյլի հայ համայնքը առիթ ունի ծանութանալու մի կարևորագույն գրքի։ ՀՀ Ազգային արխիվի և «Վան» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում հրատարակվել և այժմ էլ հայերենից անգլերեն է թարգմանվել «Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» ժողովածուն։ Գրքում հավաքված են 600-ից ավել ցեղասպանությունից փրկված ականատեսների վկայություններ, որոնք գրի են առնվել 1916 թվականին։ Նոյեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը, ժամը 7-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը Իրանահայ միության սրահում (117 South Louise St., Glendale, CA 91205)։ Միջոցառման գլխավոր բանախոսը լինելու է «Վան»-ի համահիմնադիր Գագիկ Մելիքյանը։
Ավելին
Մարիետա Սարգսյան, Եղեռնը վերապրածների վկայություններ (10.13)
Լեոնիդ Ազգալդյանի մասին (9.13)
Կերենը՝ կայացման շեմին
Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի Կերեն գյուղը 2013 թ. հունիսի 27-ից ԼՂՀ կառավարության որոշմամբ ստացել է առանձին համայնքի կարգավիճակ.գտնվում է Կովսական-Կապան ճանապարհի վրա՝ Ողջիգետի աջ ափին: Համայնքի կազմում են նաև Սպիտակաշեն և Գրհամ գյուղերը: Մինչ այժմ բնակավայրը չի էլեկտրաֆիկացվել. կա հույս, որ մոտակաժամանակներում կկարգավորվի նաև այդ հարցը: Իսկ ճանապարհը վերջերս է բարեկարգվել. կա ասֆալտապատման ծրագիր: 2012 թվականին վերջնականապես ավարտվեց դպրոցի շենքի կառուցումը, ևգյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը, որն այժմ ունի 15 աշխատող, որից ուսուցիչները՝ ութ և 14 աշակերտ: Այս տարի առաջին դասարան հաճախում են 2 աշակերտ, ավարտական դասարաններում աշակերտներ չկան:
Հրայր Խաչատրյան, Քաշաթաղի զարգացման մասին (8.13)
Պետրոս (Պետո) Ղևոնդյան, Հայաստանի իրականության մասին (7.13)
Հարսանիք ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔՈՒՄ
Հուլիսի 14-ին հնամենի Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եկեղեցում կայացավ պսակադրության արարողություն ։ Այն առանձնանում է նրանով, որ պսակադրվողները՝ Նելլի Շուշի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն ԱՄՆ Գլենդել քաղաքից հատուկ հասել են Արցախ՝ Քաշաթաղ, որ հենց Ծիծեռնավանքում վավերացնեն իրենց կյանքի ամենակարեւոր իրադարձությունը։ Ապրելով ԱՄՆ-ում՝ «Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրները մեծ աշխատանք են ծավալում՝ իրենց գործունեությամբ նպաստելով նաեւ Արցախի՝ հատկապես ազատագրված տարածքների զարգացմանը։ Վերջերս նրանց ջանքերով նկարահանվեց «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմը, որը ներկայացնում է ազատագրված Քարվաճառի եւ Քաշաթաղի այսօրը։ Ծիծեռնավանքի տաճարի Սուրբ Խորանի առջեւ տեղի բնակիչների, ԱՄՆ-ից եկած հայ երիտասարդների, բերձորցի իրենց բարեկամների առ ջեւ՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի քավորությամբ, պսակադրությունը կատարեց Տեր Ավետիս Աբովյան քահանան։