Վուրգավանի դպրոցականների համար հիմնանորոգված դպրոցը պատրաստ կլինի սեպտեմբեի 1֊ին

Շուտով դարձյալ կհնչի առաջին զանգը, և Քաշաթաղի կրթօջախները ևս կընդունեն իրենց սաներին: Շրջանի մի շարք դպրոցների շենքերն ունեն նորոգման, բարեկարգման, ընդլայման կարիք: Սակայն շինարարական աշխատանքներ այժմ ընթանում են մի քանիսում; Վերջերս «Քաշաթաղի հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ այցելեցի Վուրգավան, Արծվաշեն, Փակահան համայնքներ, որոնց կրթօջախներում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

dproc
Վուրգավանի դպրոցի ընդհանուր տեսքը։

Վուրգավանը շրջկենտրոն Բերձորից մոտ 40կմ հարավ է: Շրջանի առաջին բնակավայրերից է. դպրոցը գործում է 1997 թվականից; Երկհարկանի շենքի հիմնանորոգումը կայանում է ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության կողմից հանգանակած միջոցներով:

Ավելին

Վուրգավանցիները․ նրանց համար է կառուցվում առաջնային ենթակառուցվածքների համալիրը

Ծանոթանանք Գեորգի Խաչատրյան՝ Վուրգավանի գյուղապետը

Վուրգավան գյուղի գյուղապետ Գեորգի Խաչատրյանն այստեղ է բնակվում Վուրգավանի վերաբնակեցման առաջին տարիներից, 1995-96 թթ․։ Ջերմուկ քաղաքից է, մասնակցել է Արցախյան ազատամարտին, մասնակցել է Քաշաթաղի շրջանի ազատագրման գործողություններին։ Հրադադարի կնքումից ի վեր, երբ սկսվել է ազատագրված Քաշաթաղի վերաբնակեցումը, Գեորգին բնակություն է հաստատել այստեղ։ Ընտանիքի հետ նախ բնակվել է Աղավնո (նախկին Զաբուխ) գյուղում։ Երկու տարի ապրել են այստեղ։

Ավելին

Վուրգավանում ընթացող շինարարության ընթացքի մասին

Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում մեծ թափով ընթանում են անհրաժեշտ ենթակառուցվածքների համալիրի շինարարական աշխատանքները: Համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոց նոր մարզադահլիճով, նոր կառուցված բուժկետ և համայնքապետարան: Մանրամասներին ծանոթացեք ներկայացվող տեսանյութում:

Ավելին

Վուրգավանի շինարարությունը բուռն ընթացքի մեջ է

Սիրելի հայրենասերներ,

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի առաջնային ենթակառուցվածքների համալիրի շինարարությունը բուռն ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ «Հայրենասեր» կազմակերպությունն այս տարի Վուրգավան գյուղում վերակառուցում է դպրոցը, կառուցում է մինչ այժմ գոյություն չունեցող բուժկետ և համայնքապետարան։

Գյուղում այժմ մեծ ոգևորություն է տիրում․ չէ՞ որ այս շինարարությունը վաղվա օր ու հույս է նվիրում վուրգավանցուն։
Ավելին

Վուրգավան. ազատագրված ու պայքարող գյուղի մասին

Վուրգավան գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում, Բերձորից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Գյուղն ազատագրվել է արցախյան պատերազմի ընթացքում, 1993 թ․։ Առաջին անգամ, երբ լսեցի Վուրգավան գյուղի անունը, հարց առաջացավ՝ ինչու՞ Վուրգավան, որտեղի՞ց է ծագում գյուղի անունը։

Ավելին

Սա Հայաստան է ու վերջ․ շենացնենք ազատագրված Հայաստանը

Մենք շատ ենք հող կորցրել․ մենք՝ հայերս։ Կորցրել ենք տարիներով, տասնամյակներով, դարերով։ Կորցրել ենք մետրերով, կիլոմետրերով, ծովերից մինչեւ ծով կորցրել ենք։ Ու ասես կորցնելը, ջարդվելը, տանջվելն ու ձեռնունայն մնալը դարձել էր ճակատագիր, ճակատագրից էլ՝ բնավորություն։ Միշտ էլ ունեցել ենք առանձին անդրանիկներ ու չաուշներ, վարդաններ ու մուշեղներ, ովքեր այս կամ այն ժամանակ, այս կամ այն կերպ պայքարել են թալանչիների, սպանողների ու ցեղասպանողների դեմ։ Սակայն եկեք խոստովանենք, որ մենք ինքներս մեր հիմնական դիմագիծը ներկայացրել ենք որպես ցեղասպանված, կոտորված, կորցրած։ 1988 թ․ մի շատ կարևոր շրջադարձ տեղի ունեցավ․ սկսվեց Արցախը պաշտպանելու գործընթացը։
Հայ մարդն զգաց, որ էլ կորցնելու տեղ չունի, զգաց, որ իր ապրելու իրավունքը գտնվում է Արցախում, զգաց, որ «եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը»։

Ավելին

«Հայրենասեր»-ի հիմնադիրները «Յուէսարմենիա»-ի (USArmenia) եթերում

«Հայրենասեր» կազմակերպության  հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը և Նելլի Շուշի Մարտիրոսյանը Լոս Անջելեսի «Յուէսարմենիա» (USArmenia) հեռուստաընկերության «Համահայկական առավոտ» հաղորդման եթերում  պատմում են Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայքնում անցյալ տարի իրականացրած ծրագրից,երբ հիմնովին վերակառուցվեց գյուղի դպրոցի շենքը, ներկայացնում են Վուրգավան գյուղում այս տարի իրականացվելիք ծրագրերը, որտեղ կկառուցվի բուժկետ, գյուղապետարան և մարզադահլիճ, հիմնովին կվերակառուցվի դպրոցը, ինչպես նաև խոսում են իրենց անձնական նպատակների մասին։

Շարունակելով Վուրգի գործը

Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի անվանումն անսովոր է առաջին անգամ լսողի համար։ Ինքս էլ երբ առաջին անգամ լսեցի Վուրգավան գյուղի անունը (իսկ այս գյուղի անունն առաջին անգամ լսել եմ գյուղում «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնած ծրագրի մասին լուրի համատեքստում, որի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ), հարց առաջացավ, թե ինչու է այն այսպես կոչվում։ Պարզվում է՝ գյուղն անվանակոչվել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի անունով։ Իսկ ո՞վ էր Վուրգը եւ ի՞նչ կապ ուներ Վուրգավանի հետ։

Ավելին

23 տարի անց․ ազատագրված Քաշաթաղում անելիքները դեռ շատ են

Բերձորի ազատագրման 23-րդ տարեդարձի առթիվ Մեդիամաքս լրատվականը զրուցել է «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հետ, ով ներկայացրել է կազմակերպության իրականացրած  ծրագրերը և ապագայի նախագծերը Քաշաթաղի շրջանում։ Ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ։

Ավելին

Սփյուռքահայության ջանքերով Արցախի ազատագրված շրջաններում վերակառուցման ծրագրերը շարունակվում են

Արմենպրես լրատվական գործակալությունը «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հետ զրուցել է կազմակերպության իրականացրած ծրագրերից, ապագայի անելիքներից ու կազմակերպության առաջնահերթություններից։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Ավելին

«Հայրենասեր»-ը կկառուցի առաջնային ենթակառուցվածքներ Քաշաթաղի Վուրգավան գյուղում

2014 թ. ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը հիմնովին վերակառուցեց Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցը: Տեղեկացնենք, որ Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Քաշաթաղի շրջանի շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։ Ավելին

Լեռնահովիտի դպրոցի վերակառուցման ընթացքի զեկույց

«Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիրներ Ստեփան Սարգսյանն ու Նելլի Մարտիրոսյանը ներկայացնում են Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղի դպրոցի շինարարության ընթացքը «New Day» հաղորդման եթերում։ Դպրոցի վերակառուցումն իրականացնում է «Հայրենասեր» կազմակերպությունը։ Ծրագրի մասին հավելյալ մանրամասների համար այցելեք հետևյալ կայքէջը. http://hayrenaser.org/?cat=8։

Տեղեկություն Լեռնահովիտի մասին

Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։ Ավելին

«Հայրենասեր»-ի Քաշաթաղի դպրոցի վերակառուցման ծրագրի ընթացքի մասին

Մեր ուսումնասիրության արդյունքում ընտրել ենք Լեռնահովիտ համայնքի դպրոցը: Լեռնահովիտ համայնքը կազմված է Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերից: Ներկայումս Լեռնահովիտի դպրոց են հաճախում 26 աշակերտ այս երեք գյուղերից և հարևան Հակ գյուղից: Այս հինգշաբթի «Հայրենասեր»-ի ներկայացուցիչը Հայաստանում, ով նաև շինարարության փորձառու մասնագետ է, այցելելու է Լեռնահովիտ, որպեսզի կատարի չափագրումներ և կազմի նախահաշիվ: Բնակիչներն անչափ խանդավառված են: