«Հայրենասեր»-ը կկառուցի առաջնային ենթակառուցվածքներ Քաշաթաղի Վուրգավան գյուղում

2014 թ. ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը հիմնովին վերակառուցեց Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցը: Տեղեկացնենք, որ Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Քաշաթաղի շրջանի շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։ Ավելին

Լեռնահովիտի դպրոցի վերակառուցման ընթացքի զեկույց

«Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիրներ Ստեփան Սարգսյանն ու Նելլի Մարտիրոսյանը ներկայացնում են Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղի դպրոցի շինարարության ընթացքը «New Day» հաղորդման եթերում։ Դպրոցի վերակառուցումն իրականացնում է «Հայրենասեր» կազմակերպությունը։ Ծրագրի մասին հավելյալ մանրամասների համար այցելեք հետևյալ կայքէջը. http://hayrenaser.org/?cat=8։

Տեղեկություն Լեռնահովիտի մասին

Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։ Ավելին

«Հայրենասեր»-ի Քաշաթաղի դպրոցի վերակառուցման ծրագրի ընթացքի մասին

Մեր ուսումնասիրության արդյունքում ընտրել ենք Լեռնահովիտ համայնքի դպրոցը: Լեռնահովիտ համայնքը կազմված է Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերից: Ներկայումս Լեռնահովիտի դպրոց են հաճախում 26 աշակերտ այս երեք գյուղերից և հարևան Հակ գյուղից: Այս հինգշաբթի «Հայրենասեր»-ի ներկայացուցիչը Հայաստանում, ով նաև շինարարության փորձառու մասնագետ է, այցելելու է Լեռնահովիտ, որպեսզի կատարի չափագրումներ և կազմի նախահաշիվ: Բնակիչներն անչափ խանդավառված են:

«Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմ

«Պիտի ուզենայի, որ ոչ թե խոսքով հարգեն [ինձ], այլ աշխատանքով»։ Մոնթեի խոսքերն են։ Ո՞րն էր Մոնթեի գործը։ Որո՞նք էին նրա նպատակները։ Ի՞նչն էր նրան առաջ մղում։ Ի՞նչը բերեց նրան թշնամու կողմից գերևարված Արցախ։ Ի՞նչ վիճակում է այսօր նրա գործի արդյունքը։ Եվ վերջապես, ի՞նչ աշխատանք կուզեր Մոնթեն, որ մենք շարունակեինք, որով և պիտի հարգեինք իրեն։ Այս հարցերն են, որոնց փորձել է պատասխանել «Հայրենասեր» կազմակերպությունը «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմով։

Մոնթե Մելքոնյան. «Պիտի ուզեի, որ ոչ թե խոսքով հարգեն (ինձ), այլ աշխատանքով»

monte-54-1

Դեկտեմբերի 4-ի երեկոյան մեղմ երաժշտություն էր տարածվել Հայաստանյաց եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի Զորայան թանգարանում՝ հայտարարելով «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնած Արցախի պաշտպանական բանակի հրամանատար, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառման սկիզբը։

Միջոցառմանը ներկա հանդիսատեսների թիվն ակնկալածի կրկնապատիկն էր. մարդիկ նույնիսկ կանգնած էին դռների արանքներում և միջանցքներում։ Երիտասարդների մեծ ներկայություն էր նկատվում, որը հազվագյուտ երևույթ է հայկական համայնքի միջոցառումների ժամանակ։

«Ավոն»՝ Մոնթե Մելքոնյանը, ծնվել է Ֆրեզնոյի մերձակայքում գտնվող Վայսելիա քաղաքում 1957 թվականին։ Իր հայ արմատների մասին գիտակցել է պատանեկության տարիներին, երբ ընտանիքի հետ այցելել է պատմական Հայաստան։ Այնուհետև որպես ուսանող՝ այցելել է հեռավոր արևելքի երկրներ և ճանապարհորդել։

Ավելին